Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն արձագանքել է Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի խոսքերին, ով Եվրո-2024-ում թիմերի հանդիպման նախօրեին ասել էր, որ վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ուժեղ է ամբողջ Իսպանիայի հավաքականից։
«Նա պետք է պաշտպանի իր թիմակիցներին: Կվարան հիանալի խաղացող է:
Ես նույնպես իմ ֆուտբոլիստներին համարում եմ լավագույնն աշխարհում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիա-Վրաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 30-ին, կկայանա Քյոլնի մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին։