Շատ զավեշտալի գոլ է գրանցվել MLS-ի կանոնավոր առաջնության «Ատլանտա Յունայթեդ»-«Տորոնտո» խաղում։
Հանդիպման 97-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, տանտերերի սենեգալցի ֆուտբոլիստ Ջամալ Թիարեն մնացել էր մրցակցի դապասապահի տուգանային հրապարակում իր թիմի գրոհից հետո։ Նա պարզապես մնացել էր, որպեսզի ջուր ըմպի։ Դարպասապահը չէր նկատել, որ մրցակցի ֆուտբոլիստն իր ետևում է, և երբ նա փորձել է գնդակը մտցնել խաղի մեջ, Ջամալը խլել է այն ու հաղթանակ պարգևել իր թիմին (դրվագը տեսանյությում՝ 6։37 րոպեից)։