Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը ասել է, թե որ թիմն է համարում լավագույնը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։
«Ես չեմ տեսել, որ որևէ թիմ մեզանից լավ խաղա։ Եթե խոսենք Եվրո-2024-ի թիմերի մասին, մեզ ոչ ոք չի գերզանացում։
Ֆրանսիան անհատական խաղացողների առումով մեծ ներուժ ունի, ինչպես և Անգլիան։
Բայց թիմային խաղով, մեր աշխատանքով ոչ ոք մեզ հետ չի համեմատվի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։