Դանիայի հավաքականի պաշտպան Յոակիմ Անդերսոնը մեկնաբանել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Գերմանիայի հետ խաղում խփած գոլի չեղարկումը (0-2).
«Սրանք իմ կարիերայի ամենադաժան պահերից են: Այսքան կարևոր խաղում խփել այդքան կարևոր գոլ և հետո տեսնել, թե ինչպես է ամեն ինչ քանդվում քո աչքի առաջ…
Իսկ որ մրցավարը նման որոշում կայացնի… Խենթություն է․․․ դա նույնիսկ մոտ չէր 11 մետրանոցի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
48-րդ րոպեին VAR-ը դիտելուց հետո հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց դանիացի Յոակիմ Անդերսոնի գոլը։ Այնուհետև հանդիպման 51-րդ րոպեին Օլիվերը VAR-ի հուշումից հետո 11 մետրանոց նշանակեց դանիացիների դարպասին, քանի որ Անդերսենը աջ ձեռքով ընդհատեց մրցակցի փոխանցումը։ Հպումը որոշվել էր գնդակում առկա սենսորների միջոցով: