Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է իր հույզերով Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալուց։ 1/8 եզրափակիչում թիմը հաղթեց Դանիայի ընտրանուն (2-0):
«Դա զիլ խաղ էր։ Առաջին 20 րոպեները լավագույնն էին մրցաշարում, հետո ամպրոպ եղավ, հետո մտածեցինք, որ կորցնում ենք առավելությունը, բայց ի վերջո առաջ անցանք:
Առաջին խաղակեսում եղան պահեր, երբ Գերմանիան անկայուն էր պաշտպանությունում, իսկ Էրիկսենը տարածություն գտավ:
Ընդմիջումից հետո մենք շատ ավելի լավ հանդես եկանք, և միշտ հաճելի է դարպասն անառիկ պահելը: Ես հպարտ եմ իմ թիմով։ Մեր ֆուտբոլիստները սկսում են հասկանալ, թե իրականում որքան լավն են»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։