Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Գերմանիայի և Դանիայի հավաքականների միջև խաղը դադարեցվել է եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի պատճառով:
Խաղն ընթանում է Դորտմունդում: Թիմերն արդեն լքել են խաղադաշտը: Դեռևս հայտնի չէ՝ հանդիպումը երբ կվերսկսվի:
Եվրո-2024-ի խմբային փուլից հետո Գերմանիայի հավաքականը վաստակել է յոթ միավոր և զբաղեցրել առաջին տեղը A խմբում: Դանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը C խմբում: