Այսօր՝ հունիսի 29-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում» կայացել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Շվեյցարիայի և Իտալիայի ազգային հավաքականների միջև հանդիպումը, որում շվեյցարացիները 2:0 հաշվով հաղթանակ են տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, Իտալիան 2008 թվականից ի վեր առաջին անգամ պարտվել է Եվրոյի փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում։ Լուչիանո Սպալետիի թիմը լքել է մրցաշարը։
Շվեյցարիայի հավաքականը քառորդ եզրափակչում կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։