Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Ռուբեն Վարգասը ճանաչվել է Իտալիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի լավագույն խաղացող (2:0):
Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքը։ Այս խաղում Վարգասը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի հավաքականմը 2։0 հաշվով հաղթել է Իտալիայի թիմին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողի հետ։