Այսօր՝ հունիսի 29-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում Շվեյցարիայի հավաքականը մրցում է Իտալիայի հետ:
Իտալացիների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիոն, որը 2016 թվականից ի վեր առաջին անգամ է հանդես գալիս խոշոր մրցաշարում:
Ութ տարի առաջ Եվրո-2016-ում Էլ-Շաարավին իր միակ հանդիպումն է անցկացրել Իտալիայի կազմում խոշոր մրցաշարում՝ Իռլանդիայի դեմ:
Հիշեցնենք, որ Իտալիան Իսպանիայի, Խորվաթիայի ու Ալբանիայի հետ միասին մեկնարկել է B խմբում: Երեք տուրից հետո Իտալիայի հավաքականը վաստակել է չորս միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը B խմբում: