Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Իսպանիայի հետ խաղի նախօրեին բացատրել է իր այն խոսքերը, թե Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ավելի ուժեղ է, քան ամբողջ «Ֆուրիա Ռոխան»։
«Ես նրա երկրպագուն եմ որպես վրացի: Նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը»: Ամբողջ հարգանքով Իսպանիայի նկատմամբ։ Ես դա ասել եմ որպես Վրաստանի հավաքականի խաղացող»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիա — Վրաստան հանդիպումը կկայանա հունիսի 30-ին և կանցկացվի Քյոլնի «Ռայն-Էներգի» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:
Եվրո-2024-ի խմբային փուլում Վրաստանի հավաքականը վաստակել է չորս միավոր և F խմբում գրավել է երրորդ տեղը՝ զիջելով Պորտուգալիային և Թուրքիային։