Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը նշել է Եվրոպայի առաջնության լավագույն խաղացողին։
«Մարսել Զաբիցերը։ Տեսել եմ նրան Բեռլինում, երբ Ավստրիան հաղթեց Նիդերլանդների 3:2 հաշվով։ Նա արագ է, թեթև և նրբագեղ, ինչպես է նա օգտագործում իր թիմակիցներին, ինչպես է նա աշխատում պաշտպանությունում։Դորտմունդում ես նրան այդպիսին չէի տեսել»,- Մատեուսի խոսքն է մեջբերել Metro-ն։
Նա նաև ասել է, որ Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ում իր խաղով չի զիջում Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականներին։