Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Մեյրան իր կարծիքն է հայտնել Եվրո-2024-ում ազգային հավաքականի խաղի մասին։
«Ես դեռ դրական տրամադրվածությամբ եմ մոտենում փլեյ-օֆֆին, քանի որ մենք հաղթեցինք խմբում, սա շատ կարևոր է։ Իհարկե, դա կարելի է անել՝ լավ խաղ ցուցադրելով։ Վերջին հանդիպումը մեզ համար հաստատ լավ չէր, ռոտացիան շատ էր, բայց նրանք պահպանեցին որակը։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք փլեյ-օֆֆի հաջորդ հանդիպման վրա։
Կարծում եմ, որ սլովենացիների հետ 1/8 եզրափակիչում մեր թիմը ֆավորիտ է։ Բայց Սլովենիան բարդ խմբում էր, նրանք ունեն հմուտ խաղացողներ, նրանք խաղում են խորը պաշտպանությունով, ուստի առջևում հնարավորություններ ստեղծելը կարող է դժվար լինել: Պորտուգալիայի հավաքականին անհրաժեշտ է ագրեսիվ լինել և պաշտպանությունում կայունություն ցուցաբերել, ոչ թե այնպես, ինչպես դա եղավ Վրաստանի հետ վերջին խաղում։ Բայց եթե մենք համախմբվենք, ագրեսիվ գործենք հարձակման ժամանակ, ապա Սլովենիան ոչ մի շանս չի ունենա»,- ասել է Մեյրան:
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի Պորտուգալիա — Սլովենիա հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին։