Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է Շվեյցարիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման մասին։
«Մենք գիտենք, որ Շվեյցարիայի հետ խաղում մեզ անհարմար մրցակից է սպասվում։
Մինչ այժմ մրցաշարում չենք կարողացել ցուցադրել մեր ողջ ներուժը։ Երևի միայն մի քանի պահ ցույց տվեցինք։
Մենք արժանի էինք խմբից դուրս գալուն, նույնիսկ եթե վերջին րոպեին գոլի կարիք ունեինք, բայց պետք է կատարելագործվենք, հատկապես բնավորության առումով»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։