Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի՝ Դանիայի հավաքականի դեմ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով։
«Նրանք շատ լավ կազմակերպված թիմ են, որոնք կարող են գնալ ծայրահեղ ինտենսիվ պրեսինգի, որը պահանջում է ֆիզիկական ուժի բարձր մակարդակ:
Նրանք ունեն իրենց խաղային փուլերը, որտեղ նրանք պաշտպանվում են շատ ագրեսիվ և հաճախ խաղում են մեկ հպումով խաղադաշտի վերջին երրորդում:
Ընդհանուր առմամբ, նրանք ունեն լավ ֆիզիկական պատրաստվածություն և հստակ կառուցվածք։ Նրանք բարդ մրցակից կլինեն»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է Sky Sport Germany-ին