Անգլիական «Մանչեսթեր Սիթիում» հանդես եկող ֆուտբոլիստներն առավել հաճախ են ճանաչվել Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի հանդիպման լավագույն ֆուտբոլիստներ, քան մյուսները։ Անգլիական թիմի ֆուտբոլիստներն այս մրցանակը ստացել են չորս անգամ։
Երկու անգամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ Պորտուգալիայի հավաքականի վինգեր Բերնարդու Սիլվան և Շվեյցարիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մանուել Ականջին այս մրցանակը ստացել են մեկական անգամ։
Երեք անգամ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ են ճանաչվել Մադրիդի «Ռեալի», «Նապոլիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները։
«Բարսելոնայի», «Պարի Սեն Ժերմենի», «Բայերի» և «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստները երկու անգամ արժանացել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։