Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը կիսվել է այսօր՝ հունիսի 29-ին կայանալիք Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ հանդիպման սպասելիքներով։
«Կարևոր է հավատալ ինքներդ ձեզ և ձեր ուժերին: Վերջին տարիներին մենք բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել ուժեղ մրցակիցների դեմ։ Եվ մենք միշտ աշխատել ենք չզիջել, ուստի մեր ոգին կոփվում է։
Մենք չափազանց կենտրոնացած ենք և չենք կարող սպասել խաղի մեկնարկին։ Խմբային ծանր հանդիպումները ետևում են, և մենք պատրաստ ենք հաջորդ մարտահրավերին։
Մեզ համար շատ կարևոր պահ է մոտենում, և մենք կպայքարենք մրցաշարի տանտերերի դեմ»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։