Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի պատմության մեջ առաջին անգամ հայր և որդի կխաղան նույն թիմում։
Բրոննի Ջեյմսը, NBA-ի ներկայիս աստղ Լեբրոն Ջեյմսի որդին, Լոս Անջելես Լեյքերսի կողմից ընտրվել է դրաֆթում:
Լեբրոնն ու Բրոննի Ջեյմսը պատմության առաջին հայր-որդի զույգն են, ովքեր միասին կխաղան NBA-ում: 2023/2024 մրցաշրջանը Բրոննին անցկացրել է համալսարանային բասկետբոլում։
Անցած մրցաշրջանում «Լեյքերսը» զբաղեցրեց 7-րդ տեղը կանոնավոր առաջնությունում՝ փլեյ-ինից անցնելով փլեյ-օֆֆի առաջին շրջան՝ մրցաշրջանն ավարտեց 1-4 հաշվով պարտվելով Դենվեր Նագեթսին։