«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել մարոկացի կիսապաշտպան Այուբ Աբուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը համարվում է կատալոնական «Բարսելոնայի» սան։
Կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում, ինչպիսիք են իսպանական «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, «Ռեալ Մադրիդ Կաստիլյան», «Խետաֆեն», պորտուգալական «Պորտուի» երիտասարդական թիմը և իտալական ՍՊԱԼ-ը։