Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է ազգային հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդի մասին։
Մասնակցելով Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Սերբիայի հետ հանդիպմանը (0:0) Քրիստիան Էրիկսենը դարձավ Դանիայի հավաքականի կազմում ելույթների քանակով ռեկորդակիր (133)՝ առաջ անցնելով պաշտպան Սիմոն Կյաերից (132 ելույթ):
«Առաջին հերթին ես շատ հպարտ եմ, որ այդքան հանդիպումներ եմ անցկացրել ազգային հավաքականում: Դա մի փոքր տարօրինակ զգացողություն է, քանի որ այն խաղացողներից շատերը, որոնց ես շրջանցել եմ, բոլոր ժամանակների դանիացի լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանց կողքին լինելը անհավանական բան է: Երբ ավարտեմ խաղալը, սա կհիշեմ քնքշությամբ և լայն ժպիտով»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։