Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության փլեյ-օֆֆի մասին։ Մասնագետի կարծիքով՝ խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը Շվեյցարիայի հետ (1:1) հիանալի փորձություն էր այս խաղերից առաջ։
«Շվեյցարիայի դեմ վերջին խաղում մենք շատ ռիսկի դիմեցինք: Դա շատ լավ փորձություն էր նոկաուտ խաղերից առաջ և լավ նշան, որ մենք գիտենք, թե ինչպես վերադառնալ խաղ: Մ
եր թիմում առանձնահատուկ ոգի է տիրում. մենք պետք է աջակցենք դրան, քանի որ այն կարող է մեծ ազդեցություն ունենալ արդյունքի վրա: Մեծ մրցաշարերի օրենքն այն է, որ յուրաքանչյուր փուլի հետ մրցակիցներն ավելի ու ավելի դժվար են դառնում»,- ասել է Նագելսմանը մամուլի ասուլիսի ժամանակ։