Նիդերլանդների հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը պատասխանել է ազգային հավաքականի հասցեին հնչող քննադատություններին։
«Ես շատ լավ հասկանում եմ քննադատությունը։ Ես հիմար չեմ, ես նաև գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ, և որ պետք է ավելի լավը լինեմ։ Ես դրա վրա եմ աշխատում: Ավստրիայի դեմ լավագույն հանդիպումս չանցկացրի։ Դա ազդում է ինձ վրա, բայց ես նաև կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ կարող է և պետք է ավելի լավ լինի: Ամբողջ թիմը ձախողվեց, բայց առաջին հերթին ես ինձ եմ նայում։ Ես կարող էի շատ ավելին անել», — վան Դեյկի խոսքն է մեջբերել Reuters-ը: