Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մարիան Կուստիչն ակնկալում է, որ ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Եվրո-2024-ից հետո կմնա թիմում։
«Հուսով եմ, որ Լուկան կմնա, որ նա կշարունակի կրել ավագի թևկապը Ազգերի լիգայում և Աշխարհի առաջնությունում, բայց նա ինքը կորոշի։ Ես հավատում եմ, որ նա կմնա, ես շատ կցանկանայի դա»,- ասել է Կուստիչը Nova TV-ին տված հարցազրույցում։
38-ամյա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2006 թվականին։ Նա ունի 178 միջազգային հանդիպում, 26 գոլ և 29 գոլային փոխանցում:
Եվրո-2024-ում Խորվաթիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ Թիմը վաստակեց 2 միավոր և խմբում գրավեց երրորդ տեղը։