Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Շվեյցարիայի դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Հեշտ չի լինի Շվեյցարիայի հավաքականին հաղթելը, նրանք ուժեղ խաղացողներ ունեն, որոնք հանդես են գալիս եվրոպական ուժեղագույն առաջնություններում: Նրանք ինձ տպավորեցին Գերմանիայի դեմ խաղում։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա հետագա ճանապարհը կարող է թվալ դատարկ մայրուղի, բայց մեր հավաքականի խաղացողներն ավելի լավ է այդ մասին չմտածեն, այլապես ամեն ինչ կվերածվի նեղ արահետի»,- իտալացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի B խմբում ընդգրկված էր Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականների հետ։