Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհ է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուից: Այս մասին հայտնում է Lequipe-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը ֆուտբոլիստին մեղադրել է վճռականության բացակայության մեջ։ Դեշամը կարծում է, որ հարձակվողը չի կարողանա թիմին տանել իր հետևից ԵՎՐՈ-ի կարևոր հանդիպումներում: Ինքը՝ Օլիվյեն, չի ցանկանում բեռ լինել թիմի համար և փորձում է բարելավել իր խաղը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ժիրուն «Եռագույնների» կազմում 3 հանդիպման է մասնակցել՝ չդառնալով գոլի հեղինակ։ Ֆրանսիայի հավաքականը D խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց: 1/8-րդ եզրափակիչում Դեշամի թիմը կհանդիպի Բելգիայի ընտրանուն։