Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Դավիդ Վիլյան խոսել է այն մասին, որ ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարող է գերազանցել իր ռեկորդը։
«Մորատան ինձ համոզել է իր որակների մեջ այն պահից, երբ նա դարձավ ֆուտբոլիստ: Այն ամենի համար, ինչ նա արել է, նա արժանի է մեր հիացմունքին»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Այս պահին Ալվարո Մորատան Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ 76 խաղում խփած 36 գոլով։ Միայն երեք խաղացողներ են ավելի շատ գոլ խփել ազգային թիմում՝ Ֆերնանդո Տոռեսը (38 գոլ 110 խաղում), Ռաուլը (44 գոլ 102 խաղում) և Դավիդ Վիլյան (59 գոլ 98 խաղում):