Հայաստանի շախմատի թիմը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։
Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվեց միայն Հայաստանի թիմին։