Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի դիմակայությունից առաջ խոսել է Իտալիայի հավաքականի մասին։
«Իտալիան հիանալի առաջնություն ունի, որն ինձ շատ է դուր գալիս ռազմավարության և մարտավարության առումով: Նրանց հավաքականը հիանալի խաղացողներ ունի, դա մեծ մարտահրավեր կլինի։ Մենք նայում ենք ինքներս մեզ, բայց, իհարկե, պետք է կենտրոնանանք նաև հակառակորդի վրա՝ կախված նրանից, թե որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը։ Նրանք շատ տարբերակներ ունեն խաղալու, ինչը նրանց վտանգավոր է դարձնում: Բայց նրանք էլ կմտածեն մեր մասին։ Մենք լավ մարզավիճակում ենք և անկանխատեսելի, ուստի կփորձենք ինչ-որ բան սովորել այս խաղից»,- Յակինի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։