Ջորջիո Կյելինին ասել է՝ ով է իր կարծիքով Կրիշտիանու Ռոնալդուի լավագույն թիմակիցը հավաքականում։
Մրցաշարի մեկնարկային երեք հանդիպումներում 39-ամյա հարձակվողը մեկ գոլային փոխանցում է կատարել։
«Կարծում եմ՝ Ռոնալդուն ավելի օգտակար է Պորտուգալիայի հավաքականի համար, քան Ռամուշը։
Չեմ կարծում, որ Լեաուն լավագույն թիմակիցն է Կրիշտիանուի համար, նա անհարկի շարժումներ է անում, որոնք նրան դուրս են բերում խաղից։ Ժոտան շատ ավելի ֆունկցիոնալ է, քանի որ նրանք կարող են փոխել դիրքերը:
Այնուամենայնիվ, նրանք ունեն Ռոբերտո Մարտինես: Ինչ էլ որ նա ընտրի, ճիշտ կլինի»,- «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինիի խոսքերն է փոխանցում AS-ը։