Ջուդ Բելինգհեմը խոսել է Եվրոյի 1/8 եզրափակչի՝ Սլովակիայի դեմ կայանալիք Անգլիայի խաղի մասին։
Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Երևանի ժամանակով 20:00-ին։
«Մրցաշարի այս փուլում քեզ միշտ բարդ խաղեր են սպասվում։ Մարդիկ նայում են վիճակահանությանը, տեսնում են Սլովակիային ու մտածում, որ հեշտ հանդիպում է լինելու: Դա հաստատ այդպես չէ, քանի որ դրանք այլ տեսակի սպառնալիքներ են և դժվար կլինի նրանց տապալել:
Երբ խաղում ես նրանց հետ, ովքեր ավելի շատ են ճնշում քեզ, դա շատ ավելի բաց հանդիպում է ստացվում: Հետաքրքիր է լինելու, և մենք վստահ ենք, որ բավականաչափ ուժ ունենք հաղթելու համար։
Մենք գիտենք, որ դեռ այն մակարդակին չենք, որին պետք է լինենք»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խոսքերն է փոխանցում BBC-ն։