Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն ներողություն է պահանջել ազգային հավաքականի քննադատներից, որը կարողացել է 2024 թվականին Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալ Սլովակիայի, Բելգիայի և Ուկրաինայի հետ խմբից։
«Կան մարդիկ, որ պետք է ներողություն խնդրեն մեզնից։ Նրանք պետք է սպասեին նախքան մեզ դատելը։ Դա ամոթալի էր։ Նրանք այս աղբը նետեցին մեզ վրա, ոչ միայն թիմի, այլև՝ մեր երկրպագուների։
Մենք ցույց տվեցինք, որ բնավորություն ունենք»,- Յորդենեսկուի խոսքերն է մեջբերում The Sun-ը։