ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Տալլին Կալև» — «Ուրարտու» առաջին խաղը կսպասարկի Ուկրաինան ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գլխավոր մրցավարը Դմիտրո Կուբրիակն է: Եզրային մրցավարներն են Վալենտին Կուտսևը և Վիկտոր Նիժնիկը։ Խաղի չորրորդ պաշտոնյան Անդրեյ Կովալենկոն է։