Անգլիայի հավաքականի հարձակվող Ֆիլիպ Ֆոդենը ժամանակավորապես լքել է ազգային հավաքականի ճամբարը։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը վերադարձել է Մեծ Բրիտանիա ընտանեկան անհետաձգելի խնդիրների պատճառով։ Այս լուրը, ըստ տեղեկությունների, հաստատել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի նախօրեին Անգլիայի հավաքականն անցկացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը։