«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը քննադատել է Անգլիայի հավաքականին 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ցուցադրած խաղի համար։
«Մենք բավականին պարզունակ տեսք ունենք, ինչը տխուր է։ Կաչծում եմ՝ մենք ավելիին ենք ընդունակ։ Ոչ միայն խաղադաշտում գտնվող խաղացողները, այլև պահեստայինների նստարանին նստածները»,- Նևիլի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի 3 տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց 5 միավոր, C խմբում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։