Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնն իր սոցիալական ցանցերում նոր գրառում է արել՝ ցույց տալով լուսանկար լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոյի հետ։
«Ֆենոմենը և երկաթե Մայքը»,- մակագրել է լուսանկարը Թայսոնը։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Թայսոնը մասնակցել է 58 մենամարտի՝ տանելով 50 հաղթանակ (44-ը նոկաուտով) և կրելով վեց պարտություն։ Հայտնի մարզիկի մասնակցությամբ երկու մենամարտ անվավեր է ճանաչվել։ Մայքն այժմ 57 տարեկան է։
Ռոնալդոն շատ փորձագետների կողմից համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Նա «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր է, ինչպես նաև նվաճել է «Ոսկե խաղակոշիկը»: Ռոնալդոն ներկայումս 47 տարեկան է։