«Արարատը» շարունակում է Ձորաղբյուրի մարզաբազայում պատրաստվել գալիք մրցաշրջանին։ Հայտնի են երևանյան թիմի մրցակիցները առաջիկա ստուգողական խաղերում։
Հունիսի 30-ին ստուգողական խաղերի շարքը կմեկնարկի «Արարատ» — «Արարատ-Արմենիա» խաղով։ Թիմը հունիսի 4-ին ուժերը կչափի «Ուրարտուի», 13-ին ԲԿՄԱ-ի, 17-ին «Գանձասարի» և 19-ին «Ալաշկերտի» հետ։
Հանդիպումների տեղի և ժամի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ «Արարատը» Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանում վաստակած 45 միավորով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։