Հունգարիայի հավաքականի հարձակվող Բառնաբաս Վարգան, որը կորցրել էր գիտակցությունը Եվրո-2024-ի Շոտլանդիայի դեմ խաղի ժամանակ, դուրս է գրվել Շտուտգարտի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է «ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը, որի կազմում հանդես է գալիս 29-ամյա հարձակվողը։
«Շնորհակալություն բոլորին աջակցության և բազմաթիվ ջերմ խոսքերի համար։ Լավ է նորից տանը լինելը: Հիմա մի քանի շաբաթ կհանգստանամ։ Դրանից հետո կկենտրոնանամ վերականգնմանս վրա»,- ասել է Վարգան։
Հիշեցնենք, որ Վարգան գլխի վնասվածք էր ստացել հունիսի 23-ին խմբային փուլի 3-րդ տուրի Շոտլանդիայի հետ խաղում (1:0): Հարձակվողը բախվել է մրցակցի դարպասապահ Անգուս Գունին և մի քանի րոպե անգիտակից վիճակում պառկել խոտածածկին: Ավելի ուշ պարզվել է, որ Վարգան դեմքի ոսկորի մի քանի կոտրվածքներ ունի։