Մի աղջիկ կծել է Խորվաթիայի հավաքականի երկրպագուին՝ նրանից խլելով կիսապաշտպան Լուկա Իվանուշեցի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Լուրը տարածվելուց հետո Իվանուշեցը կապ է հաստատել երկրպագուի հետ՝ նրան Խորվաթիայի հավաքականի նոր մարզաշապիկը նվիրելու համար:
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հունիսի 24-ին, Խորվաթիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ (1:1) Եվրոպայի 2024 թվականի առաջնության 3-րդ տուրի խաղում։ Այսպիսով, խորվաթներն իրենց խմբում գրավեցին 3-րդ տեղը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Խորվաթիայի հավաքականը կորցրել է մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու շանսերը։