Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ներողություն է խնդրել լրագրող Դարիո Ռիչիից, հայտնում է Fanpage-y։
Աղբյուրի տեղեկություններով՝ լրագրողն ինքն է հայտնել է Սպալետիի ներողություն խնդրելու մասին։ Ավելի վաղ, Եվրոպայի առաջնությունում Իտալիա-Խորվաթիա խաղից հետո (1:1) Սպալետիին դուր չէր եկել լրագրողի հարցը հավաքականի կազմի վերաբերյալ։
«Քանի՞ տարեկան ես 51․ դեռևս 14 տարի պետք է ցատկես, մինչև դառնաս իմ տարիքին»,- ասել է Սպալետին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց A խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։ 1/8-րդ եզրափակիչում Լուչիանո Սպալետիի թիմը կխաղա Շվեյցարիայի հետ, հանդիպումը կկայանա հունիսի 29-ին։