Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ-ը) ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսի կոչը՝ պահպանել Օլիմպիական զինադադարը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում, ասվում է կոմիտեի կայքում։
Ֆրենսիսը երեքշաբթի օրը` հունիսի 25-ին կոչ է արել ամբողջ աշխարհում հակամարտող երկրներին համաձայնեցնել փոխադարձ հրադադար Օլիմպիական խաղերի ընթացքում։
Օլիմպիական զինադադարի պահպանման մասին բանաձեւը, որը պետք է ուժի մեջ մտնի Օլիմպիական խաղերի մեկնարկից 7 օր առաջ և ավարտվի Պարալիմպիկ խաղերից մեկ շաբաթ անց, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց անցյալ տարվա նոյեմբերին։ Կողմ է քվեարկել 118 երկիր, ձեռնպահ են մնացել Ռուսաստանն ու Սիրիան, դեմ ձայներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։