Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում իր ազգային հավաքականի ելույթների մասին։ Նրա կարծիքով՝ Վրաստանի հավաքականը Եվրոյում ավելի լավ արդյունքների էր արժանի, քան իրականում ստացավ։
«Կարծում եմ՝ սխալ է խոսել անցյալ խաղերի մասին: Պետք է միայն մտածել Պորտուգալիայի մասին: Մենք ավելիին էինք արժանի Եվրո-2024-ում, բայց սա ֆուտբոլ է: Պորտուգալիայի հետ հանդիպումը մեր առաջնահերթությունն է։
Բարդ խաղ է լինելու, մենք շատ մոտիվացված ենք։ Պորտուգալիան արդեն դուրս է եկել փլեյ-օֆֆ, իսկ մենք կրկնակի մոտիվացիա ունենք։ Մենք ամեն ինչ կանենք։ Շատերը չէին հավատում, որ մենք Եվրո 2024-ի ուղեգիր նվաճելու ենք, բայց ահա մենք: Հիմա մենք մտածում ենք հաղթելու, փլեյ-օֆֆ դուրս գալու մասին։ Ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ եթե շանսերը 1 տոկոս են»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հիշեցնենք, որ խմբային փուլի երկու տուրերի արդյունքներով Վրաստանը վաստակել է մեկ միավոր։ Եզրափակիչ տուրում Կվարացխելիայի թիմը կհանդիպի խմբի ֆավորիտ Պորտուգալիայի ընտրանու հետ։ Վրացիները խմբից դուրս գալու մաթեմատիկական շանսեր դեռ ունեն։