Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում անցկացրեց 133-րդ հանդիպումն ու սահմանեց նոր ռեկորդ։
«Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա կիսապաշտպանը դանիացիների կազմում մասնակցել է Եվրո-2024-ի խմբային փուլի Սերբիայի դեմ խաղին (0-0):
Ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 133 հանդիպում։ Նա գերազանցեց Սիմոն Կյաերի ռեկորդը՝ 132 խաղ։
«Միլանի» 35-ամյա պաշտպան Կյաերը նույնպես Դանիայի հավաքականի կազմում է Եվրո-2024-ի համար, բայց դեռ խաղադաշտ դուրս չի եկել: