Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում Սլովենիայի դեմ խաղից (0:0) հետո խոսել է Անգլիայի նպատակների մասին։
«Մեր նպատակն էր գրավել առաջին տեղը խմբում։ Մենք սա արեցինք, դա երբեք հեշտ չի տրվում: Մեր մրցակիցները նպատակ են դրել հաղթել մեզ։ Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը՝ չիրացված բազմաթիվ պահերի պատճառով, բայց դա ֆուտբոլ է։ Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք, որ 3 տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակեց 5 միավոր և C խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում Դանիայի հավաքականն էր, որին հաջորդում են Սլովենիան և Սերբիան: