Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 3-րդ տուրի խաղում Սերբիայի հետ ոչ-ոքին (0-0).
«Դա կոշտ, էմոցիոնալ պայքար էր, և մենք նախապես գիտեինք, որ խաղն այսպիսին է լինելու: Հիանալի կլիներ գոլ խփել, որ ամեն դեպքում կարողանայինք շունչ քաշել։ Կարծում եմ՝ պետք է ուրախ լինենք, որ ամեն ինչ լավ ավարտվեց։ Մեր առաջին նպատակին հասել ենք։
Խաղում շատ պահեր եղան, որոնք ինձ ուրախացրեցին։ Հարձակման գծում մի երկու բան կա, որը մենք կարող ենք փոխել: Ես գիտեմ, որ մենք կարող ենք դա անել:
Գլխավորն այն է, որ մենք խաղային որակ ունենք։ Թիմում բավականաչափ խաղացողներ կան, որոնց կարող ենք օգտագործել հարձակման ժամանակ։ Մենք կարող ենք ստեղծել էլ ավելի շատ իրավիճակներ, որոնց դեպքում մենք վտանգավոր կլինենք»,- Յուլմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։