Եվրոպայի առաջնության 2024 թվականի մրցաշարի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Երեքշաբթի երեկոյան կայացան C և D խմբերի 3-րդ տուրի հանդիպումները։
Այսպիսով, արդեն հայտնի են Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի 11 մասնակիցներ։
Այս ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Գերմանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Իտալիա, Անգլիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Ավստրիա, Դանիա, Սլովենիա:
Եվրո 2024-ի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն հունիսի 29-ին։