Հայաստանի հավաքականի և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ասել է, թե ինչ է մտածում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականի ելույթի մասին։
«Իսպանիայի հավաքականը շատ լավ է ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում։ Իհարկե, վստահություն կա թիմի նկատմամբ։
Նրանք ապացուցեցին, որ մրցաշարի լավագույն թիմն են թե՛ թիմային խաղով, թե՛ առանձին ֆուտբոլիստների անհատական որակներով։
Այս թիմը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է»,- Կապարոսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։