Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության չորս խաղափուլերից հետո Հայաստանի թիմը միանձնյա ստանձնեց մրցաշարի առաջատարությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Չորրորդ խաղափուլում մեր շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթեցին մրցաշարի վարկանիշային առաջատար Իսրայելի հավաքականին։ Թիմին հաղթական միավորներ բերեցին Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։ Էրիկ Գասպարյանը խաղաց ոչ-ոքի, իսկ Արսեն Դավթյանը պարտություն կրեց։
Հիշեցնենք, որ հինգերորդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ: Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։