Հայ բռնցքամարտիկներն այսօր 3 հաղթանակ են տարել պատանեկան Եվրոպայի առաջնության 2-րդ մրցումային օրը։
70 կգ քաշային Ալեն Ստեփանյանը պարտության է մատնել հունգարացի Բրենդոն Բերկին, 75 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը ուժեղ է գտնվել իռլանդացի Վիլիամ Հիֆիից, իսկ գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը առավելության է հասել լիտվացի Դաումանթաս Վիլկասի նկատմամբ։