Ավարտվել է Հունաստանում ընթացող մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարում նվաճել է 18 մեդալ (6 ոսկի, 4 արծաթ, 8 բրոնզ) և գրավել առաջին թիմային տեղը։
Հայաստանի կանանց հավաքականը նվաճել է 6 մեդալ (1 արծաթ, 5 բրոնզ) և զբաղեցրել 11-րդ տեղը։
Հայ ծանրորդների արդյունքները Սալոնիկում կայացած մրցաշարում.
Աղջիկները
40 կգ՝ Քրիստինա Բաբայան — 3-րդ տեղ, 103 կգ (46+57).
59 կգ՝ Նատալյա Սարգսյան՝ 12-րդ տեղ, 155 կգ (68+87).
64 կգ՝ Մերի Միսակյան -3-րդ տեղ, 190 կգ (84+106).
+80 կգ՝ Նարե Առաքելյան՝ 5-րդ տեղ, 166 կգ (76+90).
Տղամարդիկ
49 կգ՝ Սպանդար Վարդանյան՝ 4-րդ տեղ, 186 կգ (83+103).
55 կգ՝ Վոլոդյա Սարգսյան — 3-րդ տեղ, 217 կգ (95+122).
61 կգ՝ Հովհաննես Հովհաննիսյան — 1-ին տեղ, 234 կգ (107+127).
67 կգ՝ Նարեկ Գրիգորյան -3-րդ տեղ, 264 կգ (119+145).
81 կգ՝ Աշոտ Գասպարյան -3-րդ տեղ, 288 կգ (129+159).
89 կգ՝ Վալերիկ Մովսիսյան -1-ին տեղ, 301 կգ (140+161).
96 կգ՝ Գրիգոր Կազարյան -2-րդ տեղ, 306 կգ (138+168).
102 կգ՝ Հարություն Հովհաննիսյան՝ 7-րդ տեղ, 279 կգ (132+147)։