Շոտլանդիայի հավաքականը երբեք խմբից դուրս չի եկել այնպիսի խոշոր մրցաշարերում, ինչպիսիք են Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները։
Եվրո-2024-ի երրորդ տուրում Հունգարիայից պարտվելուց հետո (0։1) բրիտանական թիմը զրկվեց փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորությունից։ Սա արդեն 12-րդ անգամն է՝ 1954 թվականի Աշխարհի առաջնությունից ի վեր, երբ շոտլանդացիները չեն կարողանում դուրս գալ խոշոր մրցաշարի խմբային փուլից։
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի հավաքականը իր պատմության մեջ 4 անգամ մասնակցել է Եվրոպայի և 8 անգամ Աշխարհի առաջնությունների, սակայն երբեք չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։