«Տոտենհեմի» պաշտպան Թոբի Ալդերվերեյլդը հայտարարել է, որ ձեռք կբերի տասնյակ պլանշետային համակարգիչներ և դրանք կփոխանցի հիվանդանոցներ և ծերանոցներ:
«Կորոնավիրուսի պատճառով անձնական շփման պակաս կա: Եթե մարդիկ հիվանդանում են, նրանք չեն կարող տեսնել ընկերներին և ընտանիքին: Հետևաբար, ես ուզում եմ գնել տասնյակ պլանշետներ և դրանք ուղարկել հիվանդանոցներ և ծերանոցներ, որպեսզի մարդիկ կարողանան կապ ունենալ իրենց հարազատների և ընկերների հետ, որպեսզի անցկացնեն այս դժվարին ժամանակահատվածը:
Հաջորդ մի քանի օրվա ընթացքում ես կփորձեմ փոխանցել այս պլանշետաներ այնտեղ, որտեղ նրանք կարող են օգտակար լինել»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը իր twitter-ում:
Whoever can help, please help! Together, we can come out of this difficult time stronger than ever. Stay safe everyone ❤️ pic.twitter.com/MOCNNVLMWR
— Alderweireld Toby (@AlderweireldTob) March 22, 2020